Իրանի եւ Սիրիայի ԱԳ նախարարները քննարկել են քաղաքական իրադրության զարգացումը ՍԱՀ-ում
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը սիրիացի իր պաշտոնակից Վալիդ Մուալեմի հետ քննարկել Է Սիրիայում քաղաքական իրադրության զարգացումը եւ «Աստանայի եռյակի» գագաթնաժողովը Սոչիում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Իրանի ԱԳ նախարարությունը:
«Վալիդ Մուալեմը՝ Սիրիայի փոխվարչապետը եւ արտաքին գործերի նախարարը, Թեհրան կատարած այցի ընթացքում փետրվարի 5-ին հանդիպում Է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ եւ քննարկել ու կարծիքներ փոխանակել երկկողմ հարաբերությունների եւ Սիրիայում իրադրության զարգացման շուրջ»,-ասված Է Իրանի ԱԳ նախարարույթան հայտարարության մեջ:
Զարիֆը հանդիպման ընթացքում Սիրիայի իշխանություններին ու ժողովրդին շնորհավորել Է ահաբեկչության նկատմամբ տարած հաղթանակի առթիվ եւ հավաստել Սիրիայի վերականգնման գործընթացին մասնակցելու Իրանի պատրաստակամությունը, հայտնել Է գերատեսչությունը:
Սիրիայի ԱԳ նախարարը, իր հերթին, շնորհակալություն Է հայտնել իրանական կողմին այդ պայքարում ցուցաբերած օգնության համար: «Այդ հաղթանակը Սիրիայի, Իրանի եւ սիրիական ժողովրդի բարեկամների հաղթանակն Է»,-հավելել Է սիրիացի նախարարը: Ինչպես նշում Է գերատեսչությունը, բանակցությունների մյուս թեման դարձել Է Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի՝ Սիրիայի խնդրով Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների նախարարների՝ փետրվարի 14-ին Սոչիում կայանալիք հանդիպումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում