Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ֆրանսիացին վազքով 418 կիլոմետր Է անցել, որպեսզի իրեն աշխատանքի ընդունեն Nike-ում

Ֆրանսիացին վազքով 418 կիլոմետր Է անցել, որպեսզի իրեն աշխատանքի ընդունեն Nike-ում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Բեզանսոն քաղաքի բնակիչ Ասադ Էլ Մելյուկին վազքով մի քանի հարյուր կիլոմետր Է հաղթահարել Nike ընկերության կենտրոնակայան հասնելու համար, որպեսզի դրանով իսկ ցույց տա այդ ընկերությունում աշխատելու իր ցանկությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես ապրիլի 10-ին հայտնել Է Le Parisien թերթը, այդ նպատակով նա Ֆրանսիայի արեւելքում գտնվող Բեզանսոնից սկսել Է վազել Փարիզի ուղղությամբ, որտեղ տեղակայված Է կորպորացիայի ներկայացուցչությունը: Ինն օր անց հաղթահարելով 418 կիլոմետր, նա հասել Է իր նպատակին: Բազմաթիվ ֆրանսիացիներ Էլ Մելյուկի վազքարշավին հետեւել են Twitter-ի նրա Էջում՝ նրա մտահղացմանը հավանություն տալով լայքերով:

Կորպորացիայի շենքում նրան սկզբում դիմավորել են որպես աշխատանքի տեղավորվելու սովորական հավակնորդ եւ խնդրել են նստել սպասասրահում: Սակայն իրադրությունն այնուհետեւ նկատելիորեն փոխվել Է. հասարակայնության հետ կապերի բաժնի բոլոր աշխատակիցներն աղմուկով նետվել են սենյակ եւ ուրախ ընդունելություն կազմակերպել թեկնածուի համար:

Պարզվել Է, որ նրանք տեղյակ Էին նրա նախաձեռնությանը եւ վազքին ուշադիր հետեւում Էին Համացանցի միջոցով: Էլ Մելյուկին այնուհետեւ մասնակցել Է հարցազրույցի: Սակայն նրան աշխատանքի չեն ընդունել: Բայց խորհուրդ են տվել դիմել Նիդեռլանդներում գտնվող գլխադաս եվրոպական գրասենյակ: Ֆրանսիացին այժմ Փարիզից կվազի արդյոք Ամստերդամ, դեռեւս հայտնի չԷ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am