Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-մարտին 6.5 տոկոսով աճել է 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

2019-ի հունվար-մարտին մասնավորապես զգալիորեն աճել է շինարարության ծավալը՝ 10.8 տոկոսով: Առևտրի շրջանառության աճը կազմել է 10.1 տոկոս: Զգալի աճ է արձանագրվել նաև ծառայությունների ծավալում՝ 17.3 տոկոսով:

2019-ի հունվար-մարտին արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 2 տոկոսով: Իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը այս տարվա առաջին երեք ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 0.2 տոկոսով:

Սպառողական գների ինդեքսն աճել է 1.5 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 0.3 տոկոսով:

2019-ի հունվար-մարտին էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը նվազել է 14 տոկոսով: Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում 2019-ի հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 4.3 տոկոսով՝ կազմելով 174 հազար 69 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 4.4 տոկոսով՝ կազմելով 146 հազար 550 դրամ, իսկ ոչ պետականում աճել է  3 տոկոսով՝ կազմելով 189 հազար 116 դրամ:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա հունվար-մարտին նվազել է 5 տոկոսով: Ընդ որում, արտահանման ծավալները նվազել են 8.6 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 3.1 տոկոսով:

Դրամի փոխարժեք ԱՄՆ դոլարի նկատմամբ 2019-ի հունվար-մարտին եղել է 487.23:

ԱՐՄԵՆՊՐԵՍ գործակալությունը պատասխանատվություն չի կրում այս բաժնում և ժապավենում տեղ գտած մամուլի հաղորդագրությունների բովանդակության համար։ Բաժնի նյութերի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է բացառապես մամուլի հաղորդագրության հեղինակը։ ԱՐՄԵՆՊՐԵՍԸ չի կարող համարվել պատասխանատու այս բաժնում հրապարակված հաղորդագրությունների հեղինակների կողմից ներկայացված տեղեկատվության անճշտությունների / սխալների համար։
ԱՐՄԵՆՊՐԵՍՆ իրեն իրավունք է վերապահում չհրապարակել այն հաղորդագրությունները, որոնք պարունակում եմ այլոց նկատմամբ վիրավորական արտահայտություններ, կամ մեղադրանքներ, կամ մտքեր, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլոց իրավունքները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am