Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Թրամփը պաշտոնապես սկսեց նախընտրական արշավը

Թրամփը պաշտոնապես սկսեց նախընտրական արշավը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել Է 2020 թվականին պետության բարձրագույն պաշտոնի համար պայքարելու մտադրության մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters-ը:

Իր որոշման մասին նա կողմնակիցներին հայտարարել Է Օռլանդոյում (Ֆլորիդայի նահանգ) ընտրարշավի անցյալ մեկնարկից հետո ուղիղ չորս տարի անց: «2016 թվականը որոշիչ Էր պատմության մեջ: Ոչ ոք այնքան բան չի արել, որքան մենք: Եվ 2020 թվականին մենք դա կանենք կրկին»,- ասել Է նա:

Թրամփը գանգատվել Է, որ հենց ամենաառաջին օրվանից Սպիտակ տանը հարձակումների Է ենթարկվել ստահոդ զանգվածային լրատվամիջոցների եւ «վհուկների որսի» կողմնակիցների կողմից: Նա նաեւ նկարագրել Է այն բանի տագնապալի պատկերը, թե ինչ տեսք կունենա աշխարհը, եթե ինքը տանուլ տա 2020 թվականին: Թրամփը ելույթի ժամանակ նշել Է. «Ես ամրապնդեցի զինված ուժերը, պատժամիջոցներ սահմանեցի Ռուսաստանի դեմ եւ Էներգակիրների մատակարարումների այլընտրական աղբյուրներ տրամադրեցի ամբողջ Եվրոպայի համար, ինչը շատ լուրջ մրցակցություն ստեղծեց Ռուսաստանի համար»: «Ոչ ոք ավելի մեծ խստություն չի դրսեւորել Ռուսաստանի նկատմամբ, քան Դոնալդ Թրամփը»,- հավելել Է նա: «Դեմոկրատներին չի հուզում Ռուսաստանը, նրանց հուզում Է սոսկ պետական իշխանությունը»,- արձանագրել Է Թրամփը:

ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերի 3-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am