Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Վրացի գործարարները շահագրգռված են հայ գործընկերների հետ համագործակցել տարբեր ոլորտներում

 Վրացի գործարարները շահագրգռված են հայ գործընկերների հետ համագործակցել 
տարբեր ոլորտներում

ԴԻԼԻՋԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացի գործարարները շահագրգռված են Հայաստանում գործընկերներ գտնելու հարցում, պատրաստ են նաև Հայաստանում ներդրումներ կատարել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Դիլիջանում հայ-վրացական գործարար համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նինո Չիկովանին:
«Բոլոր ոլորտներում համագործակցության հետաքրքրություն կա: Այդ հնարավորությունն այսօր պետք է մաքսիմալ օգտագործվի, քանի որ վրացի գործարարներն էլ շահագրգռված են համագործակցելու»,-ասաց Չիկովանին: 
Նրա խոսքով՝ վրացի գործարարները համաժողովի շրջանակում եկել են Հայաստան՝ փնտրելու գործընկերներ՝ թե Հայաստանում, թե Վրաստանում բիզնես սկսելու համար: Նրանք պատրաստ են նաև ներդրումներ կատարել Հայաստանում: 
Պալատի նախագահի խոսքով՝ հայերը և վրացիներն ավանդաբար համագործակցում են առևտրի և ներդրումների ուղղությամբ: Եվ իրենց  աշխատանքներն ուղղված են նրան, որ առևտրաշրջանառության ծավալներն աճեն: Նա նկատեց, որ բժշկության և առևտրի ոլորտում արդյունքներ կան: 
Չիկովանիի կարծիքով՝ համաժողովը մեծապես կօգնի ծանոթանալու միմյանց պոտենցիալին, ավելացնելու ներդրումները, զարգացնելու համագործակցությունը: 

Երևանում հունիսի 27-ին անցկացվել է Հայաստան-Վրաստան միջկառավարական հանձնաժողովի նիստ՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլիի մասնակցությամբ, իսկ հունիսի 28-ին Դիլիջանը հյուրընկալել է երկու երկրների 200 գործարարների:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am