Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ԱԳ նախարարի խոսքով՝ դեսպաններն արտաքին հարաբերությունները ծառայեցնելու են երկրի ներքին օրակարգին

ԱԳ նախարարի խոսքով՝ դեսպաններն արտաքին հարաբերությունները ծառայեցնելու են երկրի ներքին օրակարգին

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՕԳՈՍՏՈՍԻԱՐՄԵՆՊՐԵՍԴիվանագիտական կորպուսի ներուժը հնարավոր է օգտագործել պետության զարգացման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին օգոստոսի 30-ին Գյումրիում  լրագրողների հետո ճեպազրույցում նշեց ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Դիվանագիտական կորպուսը մասնավոր սեկտոր չէ, բայց ունի ներուժ  օգտագործելու միջպետական հարաբերություններն  ու հարթակները, որտեղ անմիջական դերակատարները կարող են միմյանց հետ մոտիկանալ և համագործակցություն ստեղծել: Ձևաչափերը շատ են»,-նշեց ՀՀ Արտաքին գործերի նախարարը: «Եվրոպայի խորհրդի հետ ունենք գործողությունների ծրագիր հաջորդ 4 տարիների համար: Այդ  ծրագիրն ունենք ի շնորհիվ մեր երկխոսության, մեր գործընկեր պետությունների հետ համագործակցության: Մեր աշխատանքը նպաստում է մեր ազգային նպատակներին և դրա մեջ մտնում է  նաև մեր պետության զարգացման օրակարգը»,-հավելեց նախարարը:

Խոսելով դեսպանների` հանրապետության մարզերի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանն աջակցելու ու ներդրումները մարզեր ուղղորդելու մասին, նախարարը նկատեց, որ մարզպետների հետ ունեցած հանդիպումից հետո յուրաքանչյուր դեսպան պետք է ներկայացնի գաղափար՝ ինչպես կարող է դրան  նպաստել:

«Այնպես չէ որ դա  նոր է, բայց դա  ավելի կիրառական ենք  դարձնելու»,- ընդգծեց նա:

Նախարարը նաև նշեց, որ ՀՀ ԱԳ նախարարության համար կարևոր նպատակը ներքին խնդիրների բացահայտումն  ու դեսպանների կողմից այդ խնդիրների լուծմանը նպաստող քայլերի որոշումն է: Ըստ նախարարի՝ գործնական  քայլերը մեկ  շաբաթից կլինեն:

ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նախաձեռնությամբ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցները Գյումրու «Էմիլի արեգակ» կենտրոնում ծրագրային հանդիպում-քննարկում են ունեցել ՀՀ մարզպետների հետ: 

 Արմենուհի Մխոյան

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am