Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հենրիխ Մխիթարյանը միացավ իտալական «Ռոմա»-ին

Հենրիխ Մխիթարյանը միացավ իտալական «Ռոմա»-ին

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկ տարի վարձակալությամբ միացավ «Ռոմա»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ռոմա»-ի «Թվիթեր»-ի պաշտոնական էջը:

Ավելի վաղ «Ռոմա»-ի «Թվիթեր»-ի պաշտոնական էջում նկար էր հրապարակվել, որում երևում էր, որ Մխիթարյանը բուժզննում է անցնում Հռոմում:

Մխիթարյանը «Ռոմա»-ին կմիանա մեկ տարի վարձակալությամբ, ինչից հետո «Ռոմա»-ն ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերն «Արսենալ»-ից գնելու իրավունք կստանա: Նշվում է, որ Մխիթարյանը «Ռոմա»-ում կստանա տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ:

Հենրիխ Մխիթարյանն օդանավակայանում լրագրողներին հայտնել է, որ ինքը երջանիկ է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am