Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման խթանման նպատակով մշակվել են օրենսդրական նախաձեռնություններ
14:41, 3 Սեպտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և առողջ ապրելակերպի խթանման նպատակով մշակել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Մշակվել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաև ալկոհոլի գովազդի սահմանափակման, ինչպես նաև առողջ սնուցմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունները»,- նշեց Թորոսյանը:
Նախարարի խոսքով՝ սկսվել է նաև համապարփակ բժշկական ապահովագրության ներդրման հայեցակարգի մշակումը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում