Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ավինյանը WCIT համաժողովի թեման նույնացրեց Թավշյա հեղափոխության գաղափարի հետ

Ավինյանը WCIT համաժողովի թեման նույնացրեց Թավշյա հեղափոխության գաղափարի 
հետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը դարձավ իրողություն, երբ գործեց ապակենտրոնացվածության գաղափարը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 7-ին տեղի Երևանում ընթացող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT-2019) շրջանակներում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Հեղափոխության և ապակենտորանացման ուժի կապը կայանում էր նրանում, որ հեղափոխության հիմնական հաջողությունը կապված էր հենց ապակենտրոնացման հետ: 2018թ. ապրիլին, երբ ապակենտրոն կերպով Հայաստանի տարբեր քաղաքացիներ, տարբեր խմբերով սկսեցին իրականացնել միջոցառումներ, փակելով տարբեր փողոցներ մայրաքաղաքում և մարզերում, արդեն իսկ դարձավ ակնհայտ, որ հեղափոխությունը հաջողելու է, որովհետև ընդհանուր մի նոր տրամաբանություն էր դրված, որը չուներ կենտրոնական կառավարում, այլ ապակենտրոն կերպով մարդիկ ուղղակի իրականացնում էին ընդհանուր տրամաբանության գործողությունները: Ապակենտրոնացման ուժը կայանում է հենց դրանում, որ այս երևույթն անվերահսկելի էր»,- ասաց Ավինյանը:

ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Հոկտեմբերի 6-9-ն անցկացվելիք համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։ Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։

Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի՝ WCIT-2019-ի ժամանակ հատուկ զեկույցով հանդես գալու համար Հայաստան է ժամանել աշխարհահռչակ Քիմ Քարդաշյանը: «Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանը Քարդաշյանը, որպես սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, կկիսվի իր փորձով, կներկայացնի, թե ինչպես կարելի է այդ հարթակներն օգտագործել բիզնեսի զարգացման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am