Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Իրանական լցանավի վրա պայթյուն Է տեղի ունեցել Սաուդյան Արաբիայի ափերի մոտ

Իրանական լցանավի վրա պայթյուն Է տեղի ունեցել Սաուդյան Արաբիայի ափերի մոտ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 11-ի վաղ առավոտյան պայթյուն Է տեղի ունեցել իրանական լցանավի վրա, որը գտնվում Էր Կարմիր ծովում՝ սաուդյան Ջիդդա նավահանգստից մոտավորապես 96 կիլոմետր հեռավորության վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Press TV հեռուստաալիքը: Դրանից հետո նավի վրա հրդեհ Է սկսվել, վնասվել են լցանավի երկու հիմնական պահեստարանները, սկսվել Է նավթի արտահոսը ծով: Տուժածների մասին չի հաղորդվում:

Լցանավը պատկանում Է Իրանի ազգային նավթընկերությանը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ տեխնիկական փորձագետներն արդեն ուսումնասիրում են միջադեպի պատճառները, ընդսմին նրանք չեն բացառում ահաբեկչության հնարավորությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am