Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

«Մանկական Եվրատեսիլ»-ի առցանց քվերակությունն սկսված է. Հայաստանը ևս կարող է ձայն տալ մեր պատվիրակին

«Մանկական Եվրատեսիլ»-ի առցանց քվերակությունն սկսված է. Հայաստանը ևս կարող 
է ձայն տալ մեր պատվիրակին

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Մանկական Եվրատեսիլ 2019»  երգի միջազգային մրցույթին մեր պատվիրակ Կարինա Իգնատյանի օգտին կարող են առցանց քվեարկել նաև Հայաստանում բնակվող երաժշտասերները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առցանց  քվեարկությունը մեկնարկել է նոյեմբերի 22-ից: Բոլոր ցանկացողները կարող են ձայն իրենց նախընտրած մասնակցին junioreurovision.tv կայքի միջոցով, որտեղ կարող են դիտել բոլոր ելույթները: 

Քվերակությունը կավարտվի նոյեմբերի 24-ին մրցույթից անմիջապես առաջ և կվերաբացվի ուղիղ եթերի ընթացքում, երբ բոլոր կատարումներն ավարտված կլինեն:

Այս անգամ քվերակության համար կտրվի 15 րոպե ևս մեկ անգամ քվերակելու համար: Քվեարկության ավարտից հետո ձեր ձայնը  կուղարկվի քվեարկությունը վերահսկող թիմին, որը ստացված բոլոր ձայները կվերածի միավորների: Քվեարկությունը կատարվում է 50/50 հարաբերակցությամբ: Ձեր քվերակության արդյունքին կավելացվեն  նաև ժյուրիի ձայները:

«Մանկական Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 24-ին Լեհաստանի Գլիվիցե քաղաքում: Հայաստանի պատվիրակ Կարինա Իգնատյանը ելույթ կունենա 15 համարի ներքո` ներկայացնելով մեր երկիրը «Colours Of Your Dream» երգով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am