Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Twitter-ը ներդրում Է անում սոցցանցերի ապակենտրոնացված աշխատանքի ստանդարտի մշակման մեջ

Twitter-ը ներդրում Է անում սոցցանցերի ապակենտրոնացված աշխատանքի ստանդարտի մշակման մեջ

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter ամերիկյան ընկերության ղեկավարությունը ներդրում կանի սոցիալական ցանցերի ապակենտրոնացված աշխատանքի ստանդարտի մշակման մեջ: Այդ մասին դեկտեմբերի 11-ին Twitter-ի իր Էջում հայտարարել Է ընկերության գլխավոր տնօրեն Ջեկ Դորսին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Twitter-ը ներդրում կանի մշակողների ոչ մեծ խմբում, որը բաղկացած Է հինգ ճարտարապետներից, ինժեներներից եւ դիզայներներից, որոնք կզբաղվեն սոցիալական ցանցերի համար բաց ու ապակենտրոնացված ստանդարտի ստեղծմամբ»,-գրել Է Դորսին:

Դրա աշխատանքի սկզբունքը տեսականորեն հիմնված Է այն բանի վրա, որ օգտատերերի տվյալները պահպանվում են այնտեղ, որտեղ հարմար Է նրանց իրենց, այլ ոչ թե մեկ սերվերում, որն անայլընտրական կարգով տրամադրում Է այս կամ այն սոցիալական ցանցի ղեկավարությունը: Դորսին ընդգծել Է, որ, նման ստանդարտի հայտնվելով, Twitter-ը կդառնա առաջին սոցիալական ցանցերից մեկը, որոնք կմիանան դրան: Դորսիի խոսքով՝ նախագիծը կոչվելու Է Bluesky. ներկայում ընթանում Է մշակողների որոնում, որոնք պատրաստ կլինեն աշխատել դրանց վրա:

Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ նման ստանդարտի ստեղծումը կարող Է երկար ժամանակ պահանջել: Սակայն, Twitter-ի ղեկավարի խոսքով, մշակման գործընթացի գործարկումն անհրաժեշտ Է՝ նկատի առնելով այն դժվարությունները, որոնց սոցիալական ցանցերը կարող են բախվել մոտ ապագայում, եթե շարունակեն աշխատել կենտրոնացված կարգով՝ յուրաքանչյուրն իր սեփական սերվերի շրջանակում: Twitter-ն օգտատերերին թույլ Է տալիս համառոտ հաղորդագրություններ փոխանակել, կազմակերպել հարցումներ, հրապարակել նկարներ ու տեսահոլովակներ: Ծառայությունն ստեղծվել Է Ջեկ Դորսիի, Նոա Գլասի, Էվան Ուիլյամսի եւ Բիզ Սթոունի կողմից: Առաջին հաղորդագրությունը Twitter-ում հրապարակվել Է 2006 թվականի մարտի 21-ին: Ամեն օր ծառայությունում զետեղվում Է շուրջ 500 մլն թվիթ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am