Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Խաղաղության պայմանագրի հիմքում դրված են միջազգային նորմերը․ Ալեն Սիմոնյանի արձագանքն Ալիևի հայտարարությանը

Խաղաղության պայմանագրի հիմքում դրված են միջազգային նորմերը․ Ալեն 
Սիմոնյանի արձագանքն Ալիևի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը պետք է շատ արագ ավարտին հասցնել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Ալմաթիում կայանալիք հանդիպմանը։

Նա նշեց, որ անցյալ տարվա վերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորություն կար, և Ադրբեջանի կողմից քաղաքական կամք էր պետք։

«Հույս ունենք, որ այս գործընթացը, որը տեղի է ունենում, ևս մեկ ազդակ է, որ այդ պրոցեսը պետք է և հնարավոր է շատ արագ ավարտին հասցնել, որովհետև հայկական կողմը այդ ուղղությամբ գնալու է և աշխատանքներ է իրականացնելու մշտապես»,- ավելացրեց Սիմոնյանը։

Արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե խաղաղության պայմանագրում դրված են Ադրբեջանի մոտեցումները՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ամբողջությամբ միջազգային նորմեր են դրված, որոնք նաև հայկական կողմի մոտեցումներն են։

«Բոլոր այն հարցերում, որտեղ հակասություններ կան, հայկական կողմը դրանք մերժում է, և դրա ապացույցն այն է, որ պայմանագիրն արդեն որերորդ անգամ գնում ու գալիս է։ Բա ի՞նչի է գնում ու գալիս, որովհետև ադրբեջանական կողմը իր առաջարկներն է ուղարկում, մենք էլ մեր առաջարկն ենք ուղարկում»,- նշեց Սիմոնյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am