ՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Ազատ գոտիների համաշխարհային կազմակերպության տարեկան համաժողովի նստաշրջանին
19:26, 12 Ապրիլ 2023
ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 30-ից մայիսի 3-ը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ)՝ Ազատ գոտիների համաշխարհային կազմակերպության տարեկան համաժողովի 9-րդ նստաշրջանին և ցուցահանդեսին մասնակցելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գործուղման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում