Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Բեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարանը, թունավոր ծխի տարածման վտանգ կա

Բեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարանը, թունավոր ծխի 
տարածման վտանգ կա

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում այրվում է Լիխտերֆելդի շրջանում գտնվող Diehl պաշտպանական-արդյունաբերական ընկերության մետալուրգիական գործարանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Berliner Morgenpost թերթը։

Նշվում է, որ հրդեհի հետևանքով առաջացած թունավոր ծուխը կարող է վտանգավոր լինել։

Բեռլինի հրշեջ ծառայությունը տեղեկացրել է, որ դեպքի վայրում աշխատում է մոտ 100 փրկարար: Ժամը 14: 00-ի դրությամբ այդ թիվը հասել է 170-ի: Այժմ շենքի բոլոր չորս հարկերը կրակի մեջ են։ Ձեռնարկությունում պահվում էին պղնձի ցիանիդ և ծծմբական թթու, ինչի պատճառով թունավոր ծխի տարածման վտանգ կա։

Տեղի բնակիչներին խորհուրդ է տրվել շրջանցել այն տարածքը, որտեղ այրվում է գործարանը, փակել տների պատուհաններն ու դռները, ինչպես նաև անջատել օդափոխությունն ու օդորակիչները: Հրշեջ ծառայության տվյալներով ՝ ծխի ամպը շարժվում է դեպի հյուսիս։

Նշվում է, որ շենքի սրահների մի մասը փլուզվել է, սակայն, բարեբախտաբար, տուժածներ չկան: Բոլորն ինքնուրույն լքել են գործարանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am