ՊՆ-ն հերքում է տարածվող լուրերը, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ
01:38, 4 Մայիս 2024
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի տարածած տեղեկատվությունը, թե Տավուշի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Հայաստանի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊՆ-ն այդ մասին հաղորդագրություն է տարածել։
«Սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Շրջանառվող տեղեկությունները սուտ են, չեն համապատասխանում իրականությանը:
Պաշտպանության նախարարությունը հանրությանը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում