ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Գազայի հատված մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ Իսրայելի և ԱՄՆ-ի համաձայնության մասին
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելը և Միացյալ Նահանգները հայտարարել են, որ թույլ կտան մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված և անհրաժեշտ է ապահովել, որ մարդասիրական օգնությունն ուղարկվի որքան հնարավոր է շուտ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահ անցակետ այցելելիս։
«Այս կողմից մենք տեսանք շատ բեռնատարներ, որոնցում ջուր, վառելիք, դեղորայք, սնունդ էր: Այդ ամենը մարդկանց անհրաժեշտ մյուս կողմում: Մենք պետք է նրանց հասցնենք այդ ամենը որքան հնարավոր է արագ»,- ասել է Գուտերեշը։
Նրա խոսքով՝ վերջերս Իսրայելը և ԱՄՆ-ն հայտարարեցին, որ թույլատրվելու է մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված։ «Եվ ես գիտեմ, որ Եգիպտոսի և Իսրայելի միջև կա համաձայնություն, ինչը հնարավոր է դարձնում այդ նախաձեռնությունը։ Բայց հայտարարություններն արվել են որոշ պայմաններով և որոշակի սահմանափակումներով: Եվ հիմա մենք ակտիվորեն ներգրավված ենք բոլոր կողմերի հետ վարվող բանակցություններում, որպեսզի համոզվենք, որ կարող ենք պարզել պայմանները և օգնությունը մարդկանց հասցնել հնարավորինս արագ»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
- Շոտլանդիայի նորընտիր ղեկավարը հայտնել է առաջիկա 5 տարում անկախանալու
հնարավորության մասին
- Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց
ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
- Օհանավանում հայտնաբերվել է միջնադարյան ժայռափոր դամբարան. ԿԳՄՍ
նախարարությունը մանրամասներ է հայտնում
- Հայաստանի ոստիկանության պետը հանդիպումներ է ունեցել Եվրոպոլի և ՍԻՊՈԼ-ի
ղեկավարների հետ
- Հայաստանի պաշտպանության նախարարը մասնակցել է Դուբայի ավիացիոն
ցուցահանդեսի բացմանը