Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Հայաստանի ոստիկանության պետը հանդիպումներ է ունեցել Եվրոպոլի և ՍԻՊՈԼ-ի ղեկավարների հետ

Հայաստանի ոստիկանության պետը հանդիպումներ է ունեցել Եվրոպոլի և ՍԻՊՈԼ-ի 
ղեկավարների հետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության և Եվրոպոլի միջև ստորագրված աշխատանքային համաձայնագրի դրույթների իրականացմանը, Եվրոպոլի SIENA համակարգին միանալու և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

ՀՀ պատվիրանությունը հանդիպում է ունեցել նաև CEPOL-ի (Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալություն) գործադիր տնօրեն Մոնտսերատ Մարին Լոպեսի հետ։ Առարկայական քննարկումներ են եղել ՀՀ ՆԳՆ ոստիկանության և ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի կարիքների վերաբերյալ։ Տիկին Մարին Լոպեսը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ներկայացված խնդիրների լուծմանը։

Երկկողմ հանդիպում է տեղի ունեցել նաև ՀՀ պատվիրակության և Կիպրոսի փոխոստիկանապետի միջև։ Քննարկվել է ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի և Կիպրոսի ոստիկանական ակադեմիայի միջև համագործակցության պայմանագիր կնքելու հնարավորությունը։

Մոլդովայի Հանրապետության ՆԳՆ Ստեֆան չել Մարե ակադեմիայի ռեկտորի հետ հանդիպման ընթացքում էլ որոշվել է վերանայել գործող պայմանագիրը` համագործակցության նոր ուղիներ ու ձևեր հաստատելու նպատակով։

02-1.jpg (1.05 MB)

03.jpg (1.31 MB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am