Պակիստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակից է սպանվել

Armenpress 15:55, 26 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ անձինք գնդակահարել են պակիստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակցին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, տղամարդու մարմինը հայտնաբերվել է Իսլամաբադի իր բնակարանում:

Ուիկբալ Բաինգն աշխատում էր ԱՄՆ արդարադատության նախարարության կազմում գործող Թմրանյութերի դեմ պայքարի վարչության պակիստանյան ներկայացուցչությունում: Պակիստանում ԱՄՆ դեսպանատունը զերծ է մնում մեկնաբանություններ տալուց:

Հանցագործության դրդապատճառներն առայժմ ճշտվում են: Հայտնի է, որ բաիգը պատկանում էր իսմաիլիթների հանրույթին, ովքեր շիա-մահմեդականներ են հանդիսանում: Վերջիններս պարբերաբար Պակիստանում դառնում են հարձակումների զոհ, որտեղ գերակշիռ մաս է կազմում սունի բնակչությունը: 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am