Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Արցախի ԱԳ նախարարն ընդունել է «Հայ փախստականների հարթակ» նախաձեռնող խմբի համակարգողին

Արցախի ԱԳ նախարարն ընդունել է «Հայ փախստականների հարթակ» նախաձեռնող 
խմբի համակարգողին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն օգոստոսի 31-ին ընդունել է «Հայ փախստականների հարթակ» նախաձեռնող խմբի համակարգող Արթուր Ղազարյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը Արթուր Ղազարյանը ներկայացրել է «Հայ փախստականների հարթակի» գործունեության հիմնական ուղղություններն ու ծրագրերը՝ նշելով, որ նախաձեռնության նպատակն է հանդես գալ որպես միասնական հարթակ՝ համախմբված կերպով ներկայացնելու հայ փախստականների խնդիրներն ու աջակցել տարբեր հարթակներում նրանց իրավունքների և շահերի առաջմղմանը։

Մասիս Մայիլյանը կարևորել է համակարգված ջանքերի անհրաժեշտությունը հատկապես Ադրբեջանից հայ փախստականների և Արցախի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց միջազգային պաշտպանության և միջազգային աջակցության ապահովման գործում` ընդգծելով, որ նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությունը հանրապետության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկն է։

Հանդիպմանը մասնակցել է նաև «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am