Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը պատասխանել է Պուտինի առաջարկին

Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը պատասխանել է Պուտինի առաջարկին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան պատասխանել է ՌԴ նախագահ Պուտինի այն առաջարկին, որ Ռուսաստանը կարող է «Հյուսիսային հոսքով» գազի տարանցման կորցրած ծավալը տեղափոխել Սև ծովի տարածաշրջան՝ ձևավորելով «Թուրքական հոսքով» եվրոպական գործընկերներին կապույտ վառելիքի մատակարարման հանգույց։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

«Գազային հանգույցի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը նոր է և քննարկման կարիք ունի»,- հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը:

Պուտինը նշել է, որ Մոսկվան Թուրքիային գազ է մատակարարում «Թուրքական հոսք» և «Կապույտ հոսք» ծովային գազատարներով։

ՌԴ ղեկավարի խոսքով՝ այս ուղղությամբ գազի մատակարարման նպատակահարմարության և անվտանգության բարձր մակարդակ կա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am