Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Մամուլի միջազգային ինստիտուտ»-ը Թուրքիայի իշխանություններից պահանջել է ազատ արձակել օրերս ձերբակալված լրագրողներին

«Մամուլի միջազգային ինստիտուտ»-ը Թուրքիայի իշխանություններից պահանջել է 
ազատ արձակել օրերս ձերբակալված լրագրողներին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆ ՊՐԵՍ: Մամուլի միջազգային ինստիտուտը (IPI) գրավոր հայտարարություն է տարածել Թուրքիայում հոկտեմբերի 25-ին 11 քուրդ  լրագրողների կալանավորման վերաբերյալ և դատապարտել այդ երկրում լրագրողների նկատմամբ իրականացվող հետապնդումները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Demokrathaber-ը:

«Թուրքիան պարբերաբար չարաշահում է ահաբեկչության դեմ պայքարի օրենքը՝ թիրախավորելու լրագրողներին, որոնք հաճախ ենթարկվում են կամայական մեղադրանքների և բանտարկության: Այս ձերբակալությունները Թուրքիայում մամուլի ազատության դեմ լուրջ հարձակումների օրինակ են։ IPI-ն թուրքական իշխանություններին կոչ է անում ազատ արձակել այս 11 լրագրողներին և բոլոր մյուս լրագրողներին, ովքեր ճաղերի հետևում են գտնվում։»,-ասվում է հայտարարության մեջ:

Լրագրողները ձերբակալվել են տարբեր քաղաքներում «ահաբեկչության դեմ պայքարին» ուղղված հատուկ գործողությունների ժամանակ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am