Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իսրայելի դեսպանը հավատարմագրերն է հանձնել Թուրքիայի նախագահին

Իսրայելի դեսպանը հավատարմագրերն է հանձնել Թուրքիայի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայում Իսրայելի նոր դեսպան Իրիտ Լիլիանը դեկտեմբերի 27-ին իր հավատարմագրերն է հանձնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին   Թուրքիայի ղեկավարի վարչակազմը հայտնել է «Թվիթեր»-ի էջում:

«Թուրքիայի նախագահն այսօր նախագահական համալիրում ընդունել է Իսրայելի նոր դեսպան Իրիտ Լիլիանի հավատարմագրերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Արարողությունն անցկացվել է մամուլի համար փակ դռների հետևում։

Լիլիանը, ով նախկինում Անկարայում զբաղեցրել է Իսրայելի գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը, չորս տարվա ընդմիջումից հետո դարձավ Թուրքիայում հրեական պետության առաջին դեսպանը։ Նրա նշանակումը հոկտեմբերին հաստատվել էր Իսրայելի կառավարության կողմից։

Միաժամանակ նշանակվել է Թել Ավիվում Թուրքիայի դեսպանը։ Դիվանագիտական ​​առաքելությունը ղեկավարում է Շաքիր Օզքան Թորունլարը, ով 2010-2013 թթ. ծառայել է որպես Երուսաղեմում Թուրքիայի գլխավոր հյուպատոս։

Դեսպանների նշանակմամբ և հավատարմագրմամբ Անկարան և Թել Ավիվը լիովին վերականգնել են դիվանագիտական ​​հարաբերությունները։ 2018 թվականին Թուրքիան Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Իսրայելից հետ է կանչել իր դեսպանին։ Միաժամանակ հրեական պետության դեսպանը լքել է Անկարան։

Այս տարվա օգոստոսին Էրդողանը և այն ժամանակ Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը հեռախոսազրույց են ունեցել, որի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել դիվանագիտական ​​հարաբերություններն ամբողջությամբ վերականգնելու և երկու պետությունների դեսպաններին մայրաքաղաքներ վերադարձնելու վերաբերյալ։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am