Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Եվրատեսիլ 2023․ Հայաստանը 14-րդն է ընդհանուր հաշվարկում, բայց 3-րդը՝ Rest of World vote քվեարկության արդյունքում

Եվրատեսիլ 2023․ Հայաստանը 14-րդն է ընդհանուր հաշվարկում, բայց 3-րդը՝ Rest 
of World vote քվեարկության արդյունքում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Եվրատեսիլ» երգի մրցույթի պատմության մեջ առաջին անգամ այս տարի քվեարկելու հնարավորություն էր տրվել նաև այն երկրներին, որոնք չէին մասնակցում մրցույթին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ wiwibloggs-ը գրում է, որ այդ քվեարկության արդյունքում, որը կոչվել է Rest of World vote Հայաստանի պատվիրակ Բրյունետը Future Lover երգով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:

Նույն քվեարկության արդյունքում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Իսրայելը, երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆինլանդիան:

«Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչն անցկացվել է մայիսի 9-ին, երկրորդը, որի ժամանակ հանդես է եկել Բրյունետը, մայիսի 11-ին, իսկ եզրափակիչ փուլը տեղի է ունեցել մայիսի 13-ին Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում:

Մրցույթում հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շվեդիան, երկրորդը՝ Ֆինլանդիան, երրորդը՝ Իսրայելը:

Հայաստանի պատվիրակը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am