Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

ՀՀ ԱԺ-ում դեսպանի հետ քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական հարաբերությունների խորացման հեռանկարներն ու ծրագրերը

ՀՀ ԱԺ-ում դեսպանի հետ քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական 
հարաբերությունների խորացման հեռանկարներն ու ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը  հունիսի 27-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, կողմերը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական հարաբերությունների հետագա խորացման հեռանկարներն ու ծրագրերը:

«Կարեւորվել է ՀՀ խորհրդարանի եւ ԱՄՆ Կոնգրեսի առանցքային դերը Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հարցում:

Հայկ Կոնջորյանը կարեւորել է ԱՄՆ ներգրավվածությունը խաղաղության գործընթացում՝ հույս հայտնելով, որ Վաշինգտոնում այսօր կայանալիք բանակցություններում կարձանագրվի առաջընթաց»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ դեսպան Քրիստինա Քվինը շեշտել է, որ Միացյալ Նահանգները մեծապես շահագրգռված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմամբ, ինչի վկայությունն ԱՄՆ ակտիվ ներգրավվածությունն է բանակցային գործընթացին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am