Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Երևանի ավագանու ընտրություններին առաջադրվել է չորս կուսակցություն

Երևանի ավագանու ընտրություններին առաջադրվել է չորս կուսակցություն

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու ընտրություններին առաջադրման համար օգոստոսի 11-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր է ներկայացրել 2 կուսակցություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, առավոտյան ԿԸՀ են այցելել «Քաղաքացիական պայմանագիր», կեսօրին՝ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ներկայացուցիչները:

«Այսպիսով, մինչ այս պահն առաջադրված կուսակցությունների թիվը չորսն է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրման փաստաթղթեր էին ներկայացրել Հայաստանի եվրոպական կուսակցությունը և «ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը։

Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին, առաջադրումների վերջնաժամկետը օգոստոսի 13-ն է։ Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am