Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար

ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում 
Ուկրաինայի ճգնաժամի համար

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հյուսիսատլանտյան դաշինքն ուղիղ պատասխանատվություն է կրում ուկրաինական ճգնաժամի համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։

«ՆԱՏՕ-ն աննկարագրելի պատասխանատվություն է կրում ճգնաժամի համար, դաշինքը պետք է մտածի իր դերի մասին, դադարի մեղքը բարդել ուրիշների վրա և արդյունավետ գործնական գործողություններ ձեռնարկի ճգնաժամի քաղաքական կարգավորման համար», - Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Վան Վենբինը հավելել է, որ Չինաստանը զենք չի տրամադրում պատերազմող կողմերին և խստորեն վերահսկում է երկակի նշանակության ապրանքները, ներառյալ անօդաչու սարքերի արտահանումը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am