Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

ՀՀ վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին

ՀՀ վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի 
ղեկավարներին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահ Մուհամմեդ Ջալուդին և Գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոյին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, վարչապետը ողջունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարների այցը Հայաստան և կարևորել ծանրամարտի Աշխարհի 2027 թվականի առաջնությունը մեր երկրում անցկացնելու որոշումը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել մրցաշարի անցկացումը մեր երկրին վստահելու համար՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը՝ այն բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Վարչապետը նշանակալի է համարել փաստը, որ ՀՀ-ում առաջին անգամ է անցկացվելու օլիմպիական մարզաձևի Աշխարհի առաջնություն:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարության նպատակն է տարբեր մարզաձևերից խոշոր մրցաշարերի անցկացումը մեր երկրում, ինչն առաջին հերթին նպաստում է սպորտի զարգացմանն ու խթանմանը:

Մուհամմեդ Ջալուդը նշել է, որ մրցաշարը Հայաստանում անցկացնելու որոշումն ընդունվել է մեծ վստահությամբ, որ այն կանցկացվի բարձր մակարդակով: Նա նշել է ծանրամարտում Հայաստանի մարզիկների բարձր հաջողություններն ու ավելացրել՝ Աշխարհի 2027 թ. առաջնությունը կարևորվում է նաև նրանով, որ այն լինելու է վարկանիշային Լոս Անջելեսում կայանալիք օլիմպիական խաղերի համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մրցաշարի կազմակերպման աշխատանքներին, ինչպես նաև Հայաստանում ծանրամարտի զարգացմանն ուղղված քայլերին, այդ թվում՝ նոր մարզադպրոցների կառուցման միջոցով:    

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am