Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում 1-ին եռամսյակում կատարվել է 1015 ծառայողական քննություն

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում 1-ին 
եռամսյակում կատարվել է 1015 ծառայողական քննություն

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում 2024 թ. 1-ին եռամսյակի ընթացքում կատարվել է 1015 ծառայողական քննություն և ուսումնասիրություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ՆԳՆ ենթակա մարմինների՝ ոստիկանության, փրկարար ծառայության, միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների, այլ աշխատակիցների նկատմամբ կիրառվել է 128 կարգապահական տույժ, այդ թվում՝

– հայտարարվել է «Նախազգուշացում»` 2,
– հայտարարվել է «Նկատողություն»` 62,
– հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 26,
– պաշտոնային դրույքաչափն իջեցվել է մինչև 3 ամիս ժամանակով՝ 31,
– ազատվել է ոստիկանությունում ծառայությունից` 7:

Ըստ աղբյուրի՝ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից նախապատրաստված և նախաքննական մարմիններ ուղարկված ծառայողական քննությունների նյութերով նախաձեռնվել է 13 քրեական վարույթ, որոնք գտնվում են նախաքննության փուլում։ Դրանք պարունակել են կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու (այդ թվում՝ բռնության գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով), պաշտոնեական կեղծիքի, պաշտոնեական անփութության, վստահված գույքի հափշտակության, խարդախության, շորթման, պետական սահմանն ապօրինի հատելուն օժանդակելու հատկանիշներ։

Նշվում է, որ 2024 թ. 1-ին եռամսյակի ընթացքում Ներքին գործերի նախարարությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 1 նիստ, որի ընթացքում քննարկվել է ոստիկանության 8 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 8 նյութ:

Քննարկման արդյունքներով ՆԳ նախարարի և ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամաններով ոստիկանության 7 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր. նրանք ազատվել են ոստիկանությունում ծառայությունից։ Միաժամանակ, ոստիկանության 1 ծառայողի նկատմամբ իրականացվող ծառայողական քննությունը դադարեցվել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am