Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

«Երևանյան բեսթսելեր». «Բոքոնիկն» ՝ առաջատար. մանկական. դեկտեմբեր, 2023

«Երևանյան բեսթսելեր». «Բոքոնիկն» ՝ առաջատար. մանկական. դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ դեկտեմբերի վաճառքի տվյալների:

Առաջին տեղում է «Բոքոնիկը» գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր նմանակները շատ ժողովուրդների մոտ: Սյուժեն հանդիպում է նաև սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:

«Սուրբ ծննդյան պատմություններ» գիրքը երկրորդ տեղում է։ Սուրբ ծննդյան զարմանահրաշ պատմությունների այս ժողովածուն ընդգրկում է տասնվեց հեղինակների ստեղծագործություններ, որոնցից շատերն առաջին անգամ են թարգմանվել հայերեն (թարգմանությունները կատարվել են անգլերենից, ֆրանսերենից, գերմաներենից, ռուսերենից): Գիրքն ունի երկու բաժին՝ հեքիաթներ և պատմվածքներ, որոնք նախատեսված են և՛ փոքրերի, և՛ մեծահասակների համար:

Հրաշքներով ու կախարդական պատմություններով լի այս գիրքը առաջինն է իր տեսակի մեջ, որ հայ ընթերցողին ուղեկցում է դեպի Սուրբ ծննդյան Լույսը:

Երրորդ տեղում է «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» գիրքը։ «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» ժողովածուն իր մեջ ներառում է պատմություններ ամենասիրված հեքիաթային արքայադուստրերի մասին: Վառ նկարազարդումներով, գեղեցիկ ձևավորումներով այս գիրքն ասես բերված լինի հեքիաթային աշխարհից, որտեղ բնակվում են սիրված մուլտֆիլմերի ու հեքիաթների բոլոր-բոլոր հերոսները:

Հովհաննես Արամյանցի «Անտառի գիրքը» չորրորդ տեղում է։ «Անտառի գիրքը» հայ ժամանակակից հեղինակ Հովհաննես Արամյանցի առաջին ստեղծագործությունն է՝ նախատեսված բոլոր հետաքրքրասեր փոքրիկների և պատանիների համար։

Գիրքը պատմում է խորամանկ փոքրիկ աղվեսիկի և խելացի մանչուկի ծանոթության մասին և բացահայտում մի շարք զարմանահրաշ պատմություններ Խոսրովի անտառի գազանիկների մասին։ Այն սովորեցնում է, թե ինչ է ընկերությունը, թե ինչպես գնահատել և լինել շնորհակալ, ինչպես երազել և պայքարել մեր երազանքներին հասնելու համար։

Հինգերորդ տեղում է Հովհաննես Թումանյանի «Փիսիկի գանգատը» ստեղծագործությունը: Հայտնի գործն այս անգամ ներկայացվում է ինքնատիպ պատկերազարդումների միջոցով:

Խնկո Ապոր առակներն ամփոփող «Առակներ» ժողովածուն վեցերորդն է։ Առակների հերոսները կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, իրեր, լուսատուներ և այլն։ Անտիկ շրջանում և միջնադարում առակները արձակ ժանրի ստեղծագործություններ էին, սակայն հետագայում դրանք սկսեցին գրվել չափածո։

Կորնեյ Չուկովսկու «Այբոլիտը» յոթերորդն է: Այն պատմություն է հանրահայտ բժշկի մասին, ում սիրում են գրեթե բոլոր երեխաները:  Չուկովսկին իր այս հերոսին ներկայացրել է մի շարք հեքիաթներում:

Ութերորդ տեղում է Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» բալլադը: Բալլադը պատմում է մի խորամանկ աղվեսի և միամիտ կկվի մասին. վերջինս հավատում է աղվեսի ստին և զոհաբերում իր ձագերին, որպեսզի աղվեսը չքանդի նրա բույնը: Սակայն խելացի ագռավը խորհուրդ է տալիս մի լավ դաս տալ աղվեսին: Երբ աղվեսը նորից գալիս է, կկուն քշում է նրան: Աղվեսն իմանում է, որ կկվին խորհուրդ է տվել ագռավը և որոշում է նրանից վրեժ լուծել ու բռնում է ագռավին: Սակայն ագռավը նրան խաբելով տանում է այնտեղ, որտեղ պառկած էր շունը. վերջինս բռնում է աղվեսին և խեղդում:

Ւններորդ տեղում է Մարջերի Ուիլյամսի «Թավշյա ճագարը կամ ինչպես են խաղալիքները դառնում իսկական» գիրքը։ Երբ երեխան սիրում է քեզ... ԻՍԿԱՊԵՍ սիրում է քեզ, դու դառնում ես ԻՍԿԱԿԱՆ։ ­Թավ­շյա Ճագարը ե­րա­զում է լի­նել իս­կա­կան, ի­նչ­պես իր ծեր և ի­մաս­տուն ըն­կե­րը՝ Կաշ­վե ձին։ Բայց ԻՍ­ԿԱ­ԿԱՆ լի­նելն այն չէ, թե ի­նչ­պես ես պատ­րաստ­ված։ Դա այն է, ի­նչ կա­տար­վում է քեզ հետ։ Փոք­րիկ տղայի սի­րո շնոր­հիվ թավ­շյա Ճագարի ե­րա­զանք­նե­րը հրաշ­քով կա­րող են ի­րա­կա­նա­նալ... ­Մար­ջե­րի Ո­ւի­լյամ­սի ման­կա­կան դա­սա­կան այս վի­պա­կի նկա­րա­զարդ ամ­բող­ջա­կան հրա­տա­րա­կու­թյու­նը, որ ա­ռա­ջին ան­գամ լույս է տե­սել 1922 թ., կգ­րա­վի ցան­կա­ցա­ծի սիր­տը, ով հա­վա­տում է սի­րո ու­ժին։

Տասներորդ տեղում է Տուվե Յանսոնի «Մումիտրոլն ու առաջին ձյունը»։ Ի՜նչ իմանաս՝ ինչ են ձմեռն ու ձյունը, երբ ցուրտն ընկնելուն պես խոր քուն ես մտնում։ Բայց մի անգամ Մումիտրոլն արթնանում է ձմռանն ու իր համար բացահայտում է մի նոր սպիտակ աշխարհ։ Տուվե Յանսոնի փոքրիկ հերոսը ինքնուրույն կողմն որոշվում է անսպասելի իրավիճակում և գլուխ է հանում բոլոր դժվարություններից։

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +5 «Բոքոնիկը» Բուկինիստ 178
2 Նոր Սուրբ-ծննդյան-պատմություններ-1.jpg (144 KB) «Սուրբ ծննդյան պատմություններ» Էդիթ Պրինտ 174
3 0 «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» Դավինչի 160
4 Նոր 416fcd3016d349.jpg (99 KB)

Հովհաննես Արամյանց

«Անտառի գիրքը»

Դավինչի 146
5 -3

Հովհաննես Թումանյան

«Փիսիկի գանգատը»

Բուկինիստ 125
6 -2 «Առակներ» Բուկինիստ 117
7 * «Այբոլիտը» Բուկինիստ 105
8 +1

Հովհաննես Թումանյան

«Չարի վերջը»

Բուկինիստ 104
9 * fcb83ba349694ddd7a1abe3cd15d70db.jpg (67 KB)

Մարջերի Ուիլյամս

«Թավշյա ճագարը կամ ինչպես են խաղալիքները դառնում իսկական»

Զանգակ 97
10 Նոր

Տուվե Յանսոն

«Մումիտրոլն ու առաջին ձյունը»

Զանգակ 96

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am