Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Էրդողանը ստորագրել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին նախագահական հրամանագիրը

Էրդողանը ստորագրել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին 
նախագահական հրամանագիրը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական հրամանագիր է ստորագրել, որով հաստատել է  ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:  

Թուրքիայի նախագահականի կողմից սոցցանցերում տարածված հայտարարության մեջ ասվում է. «Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավանություն է տվել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի որոշմանը Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան պայմանագրին միանալու մասին։ Էրդողանը ստորագրել է նախագահական հրամանագիրը Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու մասին և հաստատել համապատասխան արձանագրությունը»:

Հյուսիսատլանտյան պայմանագրին (ՆԱՏՕ) Շվեդիայի Թագավորության միանալու արձանագրության վավերացումը հաստատող օրենքը հրապարակվել է «Պաշտոնական տեղեկագրի» վերահրատարակման մեջ։

Օրենքն ուժի մեջ է մտել «Պաշտոնական տեղեկագրում» վերահրապարակվելուց հետո։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am