Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

«Ավտոմեխանիկական» բաց բաժնետիրական ընկերությունը ընդհանուր ժողովի տարեկան նիստ կգումարի

«Ավտոմեխանիկական» բաց բաժնետիրական ընկերությունը ընդհանուր ժողովի 
տարեկան նիստ կգումարի

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ավտոմեխանիկական» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) խորհուրդը 2024 թվականի փետրվարի 1-ին որոշում է կայացրել 11.03.2024 թ.-ին ժամը 11։00-ին Տիգրան Մեծի 65 ա հասցեում Ընկերության ընդհանուր ժողովի տարեկան նիստ գումարելու մասին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ավտոմեխանիկական»-ից, Ընկերության բաժնետերերն Ընկերության ընդհանուր ժողովի տարեկան նիստին կարող են մասնակցել անձամբ կամ լիազորված անձի միջոցով՝ ներկայացնելով անձնագիր և լիազորագիր։   

Տարեկան ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը սահմանվել է 02.02.2024 թվականը։

Ընկերության ընդհանուր ժողովի տարեկան նիստի օրակարգ՝

  1. Ընկերության տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշիռների, շահույթների և վնասների հաշվի, շահույթների և վնասների բաշխման հաստատումը, տարեկան շահութաբաժինների վճարման մասին որոշման ընդունումը և տարեկան շահութաբաժինների չափի հաստատում։
  2. Ընկերության խորհրդի և վերստուգող (վերահսկիչ) հանձնաժողովի անդամների ընտրություն։
  3. Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ մարզ Կոտայք, ք. Աբովյան, Սևանի փողոց 3 ավտոմեխանիկական բազա հասցեում գնտվող անշարժ գույքի (սեփականության վկայական՝ թիվ 11092023-07-0134) վաճառք։

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի համաձայն՝ ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատերերն իրավունք ունեն Ընկերությունից պահանջել բաժնետոմսերի հետգնման գնի որոշում և իրենց պատկանող բաժնետոմսերի կամ դրանց մի մասի հետգնումը, եթե՝

ա) որոշում է ընդունվել Ընկերության վերակազմակերպման, նախապատվության իրավունքի կասեցման կամ խոշոր գործարք կնքելու մասին` սույն օրենքի 61-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, և նշված բաժնետերերը քվեարկել են Ընկերության վերակազմակերպման, նախապատվության իրավունքի կասեցման կամ նշված խոշոր գործարք կնքելու դեմ, կամ այդ հարցերով քվեարկությանը չեն մասնակցել.

բ) կանոնադրության մեջ լրացումներ կամ փոփոխություններ են կատարվել, կամ հաստատվել է կանոնադրությունը նոր խմբագրությամբ, որի հետևանքով սահմանափակվել են նշված բաժնետերերի իրավունքները, և նրանք դեմ են քվեարկել կամ քվեարկությանը չեն մասնակցել:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բաժնետիրոջ` իրեն պատկանող բաժնետոմսերը հետգնելու մասին գրավոր պահանջը, որը պարունակում է տեղեկություններ հետգնման ներկայացված բաժնետոմսերի քանակի և բաժնետիրոջ բնակության (գտնվելու) վայրի մասին, ներկայացվում է Ընկերությանը` ժողովի կողմից համապատասխան որոշումների ընդունման պահից ոչ ուշ, քան 45 օրվա ընթացքում:

 

Ընկերության բաժնետերերը տարեկան հաշվետվություններին, առաջարկվող թեկանածուների կազմին, ինչպես նաև ժողովում քննարկվող հարցերին վերաբերող այլ հնարավոր տեղեկություններին և նյութերին կարող են ծանոթանալ Ընկերության գտնվելու վայրի հասցեում համապատասխան պահանջը ներկայացնելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am