Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

ՌԴ նախագահի Թուրքիա կատարելիք այցի օրակարգում երկկողմ հարաբերություններ են ու Ուկրաինաի հարցը. Պեսկով

ՌԴ նախագահի Թուրքիա կատարելիք այցի օրակարգում երկկողմ 
հարաբերություններ են  ու Ուկրաինաի հարցը. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա նախատեսվող այցի ընթացքում կքննարկվեն ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունները, առևտրատնտեսական համագործակցությունը, տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝  նաև Ուկրաինաի հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս  մասին հայտարարել է  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա նշել է, որ Պուտինի և Էրդողանի յուրաքանչյուր հանդիպում օրակարգի տեսանկյունից շատ հագեցած է:

«Օրակարգում առաջին հերթին ռուս-թուրքական երկկողմ հարաբերություններն են և մեր առևտրատնտեսական համագործակցությունը»,-նշել Է Կրեմլի խոսնակը:

Պեսկովի խոսքով՝ Թուրքիան պահպանում է վստահությունը ՌԴ-ի հետ հարաբերություններում ՝ չնայած Արևմուտքի ճնշմանը:

«Թուրքիան այն սակավաթիվ երկրներից է, որն այս առումով բավական սկզբունքային և ինքնուրույն դիրքորոշում է որդեգրել և շարունակում է մեզ հետ առևտրատնտեսական համագործակցություն կառուցել», - ընդգծել է Պեսկովը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը  նշել է, որ առաջիկայում  կհայտարարի ՌԴ նախագահի՝ Թուրքիա այցի ժամկետը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am