Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

«Երևանյան բեսթսելեր». «Թունելից 13 կմ հեռավորության վրա»-ն՝ կրկին առաջատար. հայ գրականություն. հունվար, 2024

«Երևանյան բեսթսելեր». «Թունելից 13 կմ հեռավորության վրա»-ն՝ կրկին 
առաջատար. հայ գրականություն. հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հունվարի վաճառքի տվյալների:

Առաջին տեղում է Ռուբեն Եսայանի հեղինակած «Թունելից 13 կմ հեռավորության վրա» վեպը, որը հայկական գրականության առաջին սարսափ-թրիլլեր ժանրի վեպն է: Այն պատմում է Երևանի պետական համալսարանի ֆակուլտետներից մեկում սովորող մի խումբ ուսանողների մասին, որոնք ուսումնական տարվա ավարտին` քննություններից հետո, որոշում են գնալ քաղաքից դուրս, սակայն նրանց մտքով անգամ չի անցնում, թե ինչպիսի սարսափ է նրանց սպասվում այնտեղ…

Երկրորդ տեղում է «Բարի գործերի քաղաքը»։ Գիրք, որն ընթերցողին կգրավի ոչ միայն իր սյուժեով, այլև ժանրային յուրահատկությամբ։ Այն գրել են Մարկ Արենը և հինգ երիտասարդներ: Նրանում զետեղված փոքրիկ պատմությունները բարության զորեղ ուժի մասին են, այն մասին, թե ինչպես է մի աղջկա արած ֆեյսբուքյան գրառումը շատ արագ տարածում գտնում, մարդկանց հորդորում բարի գործեր անել և Երևանը դարձնում բարի գործերի քաղաք:

Երրորդ տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը: «Թակարդի» գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի բացահայտվում մամուլում, նա չի երևում հեռուստաէկրաններին: Նրա և նրա նմանների բացառիկ գործողությունների մասին սովորաբար լռում են կամ խոսում միայն տասնամյակներ անց: Երկրի համար ճակատագրական պահին հատուկ պատրաստություն անցած այս եզակի մարդիկ իրենց բացառիկ գործողություններով անուրանալի ծառայություններ են մատուցում հայրենիքին: Բայց սովորաբար նրանց «մոռանում են»: Աշոտ Աղաբաբյանի «Թակարդը» վեպի հերոսը այդ բացառիկ անհատներից մեկն է՝ մեր կողքին ապրող հետախույզ «Ջոն Հանիսյանը», որի անհավանական թվացող գործողություներն ու դրամատիկ կյանքի պատմությունն է վեպի հիմքում՝ մեր օրերի հերոսամարտում:

Հովհաննես Հովակիմյանի «Մենք՝ Արմեններս» գիրքը չորրորդ տեղում է։ Այս վեպը հեղինակի երկրորդ գիրքն է: Վեպն իր կառուցվածքով հիշեցնում է խճճված և խճճող մի լաբիրինթոս, որից էլ փորձում են դուրս գալ հերոսները: Սակայն որքան շատանում են խնդիրները, այնքան մեծանում է հերոսների հոգեբանական լարվածությունը՝ մղելով նրանց ծայրահեղ քայլերի: Կգտնե՞ն արդյոք նրանք՝ Արմենները, այդ լաբիրինթոսից դուրս գալու ճանապարհը, թե՞ կմնան կաղապարված և իրենց դեպի ներքև քաշող ճահճում. սա է գլխավոր հարցադրումը, որ դրված է վեպում: Ի վերջո, ովքե՞ր են Արմենները:

Հինգերորդ տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Շելա»-ն։ «Շելա» վիպակը հավակնում է դառնալ այս ամառվա ամենասիրված գիրքը. հայ երիտասարդի ու հրեա աղջկա անհույս սիրո պատմությունը 1940-ականների Բեյրութում և անցյալի հետ հանդիպումը տասնամյակներ անց: Գրիգոր Քեշիշյանի այս վիպակը նախկինում լույս է տեսել միայն ժողովածուների կազմում, իսկ այժմ ներկայանում է ընթերցողին թարմացված խմբագրությամբ։

Գոհար Նավասարդյանի «Երեք սեր» գիրքը վեցերորդ տեղում է։ Գիրքը սիրո, հիասթափության, չվերջացող կարոտի, զղջման ու կնոջ ուժեղ տեսակի մասին է։ Վիպակի հերոսների մեջ յուրաքանչյուր ընթերցող կգտնի իրեն։ Գրքի նպատակն է սովորեցնել ընթերցողին առանց կոտրվելու ընդունել իրեն հանդիպած փորձություններն ու հաղթել կյանքին` անկախ ամեն ինչից։

Յոթերորդ հորիզոնականում է Աշոտ Աղաբաբյանի «Սև հովազ –1» գեղարվեստական վեպը, որը պատմում է Արցախյան երեք պատերազմների ու մեր օրերն ընդգրկող ժամանակների մասին։ Այս վեպն առաջինն է, որում հեղինակն անդրադառնում է մեր ժամանակներին, գործող պրոֆեսիոնալի վկայությամբ ցույց է տալիս, թե ինչո՞ւ վերջին պատերազմում պարտվեցինք, և ամենակարևորը՝ ի՞նչ պետք է անել այսօր, հենց հիմա՝ իրավիճակը մեր օգտին փոխելու համար: Վեպը նամակ է ամբողջ հայությանը, ուղերձ՝ բոլորին:

Ութերորդ տեղում է Մարկ Արենի և Վարս Չարենցի հեղինակած «Դարձյալ սիրո մասին» վեպը։ Վեպը հանճարեղ բանաստեղծ, բժիշկ Ռուբեն Սևակի և Յաննի Ապպելի անմահ սիրո պատմությունն է։ Ազգակործան դաժան եղեռնի ծանր օրերին Սևակին փրկություն առաջարկող թուրք պաշտոնյային սառնասրտորեն մերժած Ռուբեն Սևակը գերադասում է դաժան մահը, քան հավատուրացության միջոցով իր կյանքը փրկելը... Որպես սիրո առանձին հուշարձան ներկայացվող «Դարձյալ սիրո մասին» գրքի յուրաքանչյուր էջ լի է հավերժական սիրով ու սիրո իմաստնությամբ...

Հովհաննես Թումանյանի «Քառյակներ» ժողովածուն իններորդն է: Ընտրանին նվիրվում է բանաստեղծի 150-ամյա հոբելյանին: Այս ընտրանին ներառում է մեծ լոռեցու լավագույն քառյակները: 

Տասներորդ տեղում է Տա Թևերի «731 օր քեզ համար» վիպակը: Վիպակը 2014 թվականին բանակ զորակոչված երիտասարդի մասին է: Գիրքը նվիրված է սահմանին ծառայող  զինվորին ու նրան թիկունքում հավատով սպասող հայուհուն: Հերոսն այս պահին ծառայող, արդեն զորացրված, կենդանի կամ անմահացած տղաների հավաքական կերպարն է:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0 Ռուբեն Եսայան, «Թունելից 13 կմ հեռավորության վրա» Հեղ․հրատ 92
2 +1 «Բարի գործերի քաղաքը»  Բուկինիստ 47
3 -1

Աշոտ Աղաբաբյան, «Թակարդ» 

Բուկինիստ 44
4 Նոր Մենք՝-Արմեններս-1.jpg (19 KB)

Հովհաննես Հովակիմյան, «Մենք՝ Արմեններս»

Անտարես 31
5 +5 Գրիգոր Քեշիշյան, «Շելա» Դավինչի 31
6 * 00-00179288.jpg (424 KB)

Գոհար Նավասարդյան, «Երեք սեր» 

հեղ․հրատ 27
7 -1 Աշոտ Աղաբաբյան, «Սև հովազ –1»  հեղ․հրատ 26
8 -3

Մարկ Արեն և Վարս Չարենց, «Դարձյալ սիրո մասին» 

Բուկինիստ 25
9 * Tumanyan-qaryakner-new-1000x1000.jpg (106 KB)

Հովհաննես Թումանյան, «Քառյակներ» 

Էդիթ Պրինտ 23
10 *

Տա Թևեր, «731 օր քեզ համար»

հեղ․հրատ 23

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am