Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային 8-րդ օրը Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ

Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային 8-րդ օրը Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ

ՍՈՖԻԱ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Եվրոպայի վարկանիշային առաջնության մրցումային 8-րդ օրը Հայաստանն ունի 5 մասնակից:

«Արմենպրես»-ի  թղթակցի հաղորդմամբ` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնության հերթական օրը մեդալների համար կպայքարեն 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը և Սամվել Գասպարյանը: Նրանց մրցելույթը կմեկնարկի Երևանի ժամանակով 16:00-ին:

Այնուհետ պայքարի մեջ կմտնի 109 կգ քաշային Պետրոս Պետրոսյանը (մեկնարկը` Երևանի ժամանակով ժամը 19:00):

Մրցումային օրը կեզրափակեն 87 կգ քաշային կանայք: Հռիփսիմե Խուրշուդյանը և Տաթև Հակոբյանը պայքարի մեջ կմտնեն Երևանի ժամանակով ժամը 22:00-ին:

Մինչ այս Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրներ են դարձել 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը և 67 կգ քաշային Գոռ Սահակյանը, 96 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը:  96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը՝ բրոնզե մեդալ է նվաճել:

Վարվառա Հայրապետյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am