Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Ծաղկունք գյուղում ասֆալտապատմամբ հիմնանորոգվել է 3 փողոց

Ծաղկունք գյուղում ասֆալտապատմամբ հիմնանորոգվել է 3 փողոց

ԳԱՎԱՌ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծաղկունք գյուղում  ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատմամբ հիմնանորոգվել են 2-րդ, 3-րդ և 7-րդ փողոցները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Ծաղկունքի փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 151 միլիոն դրամ, որի 40 տոկոսը ՀՀ կառավարության, 60 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանի մասնաբաժինն է։

Ծրագրի իրականացման արդյունքում ասֆալտապատմամբ հիմնանորոգվել են 2-րդ փողոցն ամբողջությամբ՝ 616 մ երկարությամբ և 2464 քմ մակերեսով, 2-րդ փողոցի առաջին նրբանցքը՝ 100 մ երկարությամբ և 400 քմ մակերեսով, 3-րդ փողոցը՝  204 մ երկարությամբ և 1101 քմ մակերեսով, միակողմանի ջրահեռացման համակարգերով, 7-րդ փողոցը՝ 250 մ երկարությամբ և 1600 քմ մակերեսով, երկկողմանի ջրահեռացման համակարգերով: Գրունտով հարթեցվել են նաև մայթերը:

Իրականացվել  են նաև դիտահորերի բարձրացման կամ իջեցման աշխատանքներ: Նշված ճանապարհի հիմնանորոգումը կարևոր նշանակություն ունի նաև տարածաշրջանի զբոսաշրջության զարգացման առումով։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսից և ավարտվել  դեկտեմբերին։ Ծակունքի վերոնշյալ փողոցները գյուղի պատմության մեջ ասֆալտապատվել են առաջին անգամ։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am