Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը

Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ 
հետաքննությանը

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսն ապրիլի 29-ին հայտարարել է, որ պաշտոնը չի թողնի իր կնոջ նկատմամբ կոռուպցիայի փաստով հետաքննության պատճառով։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է El Pais պարբերականից:

«Ես որոշել եմ է՛լ ավելի մեծ եռանդով շարունակել աշխատել` գլխավորելով Իսպանիայի կառավարությունը», - ասել է նա ժողովրդին ուղղված ուղերձում:

Միևնույն ժամանակ Սանչեսը շնորհակալություն է հայտնել հանրային աջակցության համար, որը, նրա խոսքով, մեծապես ազդել է իր որոշման վրա։

Ապրիլի 27-ին Իսպանիայի Սոցիալիստական ​​կուսակցության ավելի քան 12 000 կողմնակիցներ, որոնք ժամանել էին երկրի տարբեր տարածաշրջաններից, Մադրիդում ցույց էին կազմակերպել ի պաշտպանություն Սանչեսի՝ խնդրելով հրաժարական չտալ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ապրիլի 25-ին Սանչեսը կասեցրել էր իր հանրային պարտականությունների կատարումը, որպեսզի «դադար առնի և խորհի»՝ արդյոք մնալ այդ պաշտոնում։ Վարչապետի որոշումը պայմանավորված էր եղել նրանով, որ դատարանը հետաքննում է նրա կնոջ՝ Բեգոնյա Գոմեսի նկատմամբ կոռուպցիայի մեղադրանքները։ 

Սանչեսն անցյալ տարի հնարավորություն ստացավ կառավարություն ձևավորել կատալոնական երկու անջատողական խորհրդարանական կուսակցությունների աջակցության շնորհիվ, որի դիմաց նա խոստացավ համաներում շնորհել կատալոնացի այն քաղաքական գործիչներին, որոնք մեղավոր էին ճանաչվել 2017 թվականին անկախության շուրջ անօրինական հանրաքվե անցկացնելու մեջ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am