Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 362-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 20-ով
14:05, 29 Ապրիլ 2024
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 20-ով և հասել է 362-ի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Հոսպիտալացվել է 5 քաղաքացի։ 292 բուժառու արդեն դուրս է գրվել»,-ասված է հաղորդագրությունում։
Վարակվածներից 205-ը երեխաներ են, 157-ը` մեծահասակներ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում