Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարներն անդրադարձել են Կովկասում խաղաղության գործընթացին

ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարներն անդրադարձել են Կովկասում խաղաղության գործընթացին

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անթալիայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել է իրավիճակը Կովկասում, սևծովյան տարածաշրջանում և Սիրիայում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նա ասել է Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումին հաջորդած մամուլի ասուլիսում:

Թուրքիայի և ՌԴ արտգործնախարարների  հանդիպումը կայացել էր մարտի 1-ին Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում։

Ֆիդանի խոսքով՝  երկկողմ համագործակցության հարցերին զուգահեռ, քննարկել են տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաև՝ Կովկասում խաղաղության գործընթացը (Հայաստանի և Ադրբեջանի միջև - խմբ):

Ըստ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ բացի այդ, քննարկվել են  նաև Սև ծովում անվտանգության խնդիրներին առնչվող՝ տարբեր խողովակներով  իրականացվող գործընթացները: Ֆիդանը հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ավելի շատ ժամանակ հատկացնել Սիրիայի հարցի քննարկմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am