Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն և Ռուսաստանը նոր անձնակազմ են ուղարկել Միջազգային տիեզերակայան

ԱՄՆ-ն և Ռուսաստանը նոր անձնակազմ են ուղարկել Միջազգային տիեզերակայան

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆլորիդայից մեկնարկած SpaceX ընկերության հրթիռը Միջազգային տիեզերակայան է տարել 3 ամերիկացի և 1 ռուս տիեզերագնացի։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն։

Սա այն քիչ ոլորտներից է, որտեղ ԱՄՆ-ն և Ռուսաստանը շարունակում են սերտ համագործակցությունը՝ չնայած Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին։

Տիեզերական պարկուճում գտնվում է 3 տղամարդ և 1 կին տիեզերագնաց։ Նրանց տանող հրթիռը Քենեդիի տիեզերական կենտրոնից մեկնարկել է տեղի ժամանակով մարտի 3-ին, ժամը 22։53-ին (Երևանի ժամանակով՝ մարտի 4-ին, ժամը 7։53-ին)։

Նրանք ունեն 6-ամսյա առաքելություն, որի ընթացքում պետք է նաև աճեցնեն մարդու օրգանների արհեստական կրկնօրինակներ, որպեսզի ցածր ձգողականության պայմաններում ուսումնասիրեն դեգեներատիվ հիվանդությունները, ինչը հնարավոր չէ Երկրի վրա։

Առաքելության ղեկավար Մեթյու Դոմինիկն իր առաջին թռիչքն է կատարում դեպի տիեզերք։ Նրան ուղեկցում են անձնակազմի անդամներ ամերիկուհի Ջենեթ Էպսը և ռուս Ալեքսանդր Գրեբենկինը: Անձնակազմի մյուս անդամը բժիշկ Մայքլ Բարաթն է, որն իր երրորդ այցն է կատարում Միջազգային տիեզերակայան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am