Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

«Մանչեսթեր Սիթի»-ն և «Ռեալ»-ը շարունակում են պայքարը Չեմպիոնների լիգայում

«Մանչեսթեր Սիթի»-ն և «Ռեալ»-ը շարունակում են պայքարը Չեմպիոնների լիգայում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեցին գործող չեմպիոնի «Մանչեսթեր Սիթի»-ն և «Ռեալ»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մադրիդում «Ռեալ»-ն ընդունեց «Լայպցիգ»-ին: Այս հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Բայց քանի որ «արքայական ակումբը» առաջին խաղում հաղթանակ էր տոնել, հենց մադրիդյան ակումբն էլ շարունակում է պայքարը ՉԼ-ում:

Օրվա մյուս խաղում «Մանչեսթեր Սիթի»-ն, հյուրընկալելով «Կոպենհագեն»-ին, պարտության մատնեց հյուրերին 3:1 հաշվով: Երկու խաղերի ընդհանուր 6:2 հաշվով հաղթանակի շնորհիվ «քաղաքայինները» ՉԼ քառորդ եզրափակիչում են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am