Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Հայկ Մարտիրոսյանը «Aeroflot Open 2024» շախմատի միջազգային մրցաշարում 4- րդն

Հայկ Մարտիրոսյանը «Aeroflot Open 2024» շախմատի միջազգային մրցաշարում 4-
րդն

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեց Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացված «Aeroflot Open 2024» շախմատի միջազգային մրցաշարը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  մրցաշարի հաղթող դարձավ Իրանի ներկայացուցիչ գրոսմայստեր Ամին Տաբատաբայը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր: Միակ պարտությունը նա կրել է հայ միջազգային վարպետ Արսեն Դավթյանից:

Մրցաշարում մրցանակային էին 1-15-րդ տեղերը:

Հայկ Մարտիրոսյանը վաստակեց 6.5 միավոր և կիսեց 2-5-րդ հորիզոնականները։ Լրացուցիչ ցուցանիշներով Մարտիրոսյանը  զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

Մանուէլ Պետրոսյանը վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։

Սամվել Տեր-Սահակյանը նույնպես վաստակեց 6 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը:

Հայ  պատանի շախմատիստներ Էրիկ Հակոբյանը և Էրիկ Գասպարյանը մրցաշարի շրջանակներում լրացրեցին միջազգային վարպետի նորմա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am