Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

«Ինտեր»-ը դուրս մնաց ՉԼ-ից. «Ատլետիկո»-ն և «Բորուսիա»-ն ՉԼ հաջորդ փուլում են

«Ինտեր»-ը դուրս մնաց ՉԼ-ից. «Ատլետիկո»-ն և «Բորուսիա»-ն ՉԼ հաջորդ 
փուլում են

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վերջին երկու մասնակիցները հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մադրիդի «Ատլետիկո»-ն սեփական հարկի տակ հյուրընկալելով «Ինտեր»-ին` կարողացավ հաղթանակի հասնել հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ` 3:2: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց լրացուցիչ ժամանակում:

«Ատլետիկո»-ն շարունակում է պայքարը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում:

Օրվա մյուս խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ն ընդունեց ՊՍՎ-ին և հաղթեց 2:0 հաշվով: Գերմանական ակումբի կազմում աչքի ընկան Սանչոն և Ռոյսը:

«Բորուսիա»-ն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am