Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Կայացել է Սևան համայնքի ավագանու հերթական նիստը

Կայացել է Սևան համայնքի ավագանու հերթական նիստը

ԳԱՎԱՌ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սևան համայնքի ավագանու 5-րդ նստաշրջանի 2-րդ նիստը մեկնարկել է օրակարգային հարցերի հաստատմամբ, որին հաջորդել է Սևան համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 17-ին ընդունած «Սևան համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին զեկույցը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, որոշման մեջ ներառվել էին որոշակի փոփոխություններ, որն էլ Սևան համայնքի ավագանու կողմից միաձայն հաստատվել է:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի համապատասխան կետերի պահանջներով՝ Սևան համայնքի ավագանին հաստատել է  2023 թվականի գույքագրման արդյունքները:

2024 թվականի փետրվարի 26-ին և մարտի 6-ին Սևան համայնքի Գեղամավան, Ծաղկունք, Լճաշեն բնակավայրերում տեղի են ունեցել «ԶԵՆԻԹ ԷՆԵՐՋԻ», «ԱՐՏՄԱ» և «ԻՇՏԻԿՈՒՆԻ ԱՐԵՎԱՅԻՆ» ՍՊԸ-ների կողմից հիշյալ բնակավայրերում արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ հանրային քննարկումներ, որոնց վերաբերյալ Սևան համայնքի ավագանին տվել է նախնական համաձայնություն՝ հաշվի առնելով արձանագրային եզրակացությունը, հանրային քննարկման մասնակիցների դրական կարծիքը, առաջարկվող ծրագրի կարևորությունը և անհրաժեշտությունը, սոցիալական բաղադրիչի առկայությունը:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով այն, որ Սևան համայնքի կողմից 2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին ձեռք է բերվել և օտարվել գույք, գույքագրման փաստաթղթերում կատարվել են համապատասխան փոփոխություններ, որոնք ներկայացվել են  համայնքի ավագանու հաստատմանը:

Համայնքի ավագանուն ներկայացված որոշումների մյուս նախագծերը ևս քննարկումից հետո հաստատվել են:

Ավագանու նիստն ամփոփվել է  դիմումների քննարկմամբ, որոնք եղել են  բազմաբնույթ:

Դրանց մի մասը ստացել է սպառիչ պատասխան՝ համապատասխան որոշումների ընդունմամբ, մյուս մասը լրացուցիչ քննարկում կանցնի խմբակցությունների կողմից:

Սևան համայնքի ավագանու անդամները ներկայացրել են  համայնքային մի շարք առաջնահերթություններ, մասնավորապես՝ տրանսպորտի առկա վիճակի, թափառող կենդանիների վնասազերծման, լուսավորության ցանցի ընդլայնման հետ կապված խնդիրներ: Բարձրացված բոլոր հարցերի վերաբերյալ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը տվել է լրացուցիչ պարզաբանումներ, ներկայացրել այն աշխատանքները, որոնք իրականացվում են այժմ և առաջիկայում էլ  մեկնարկելու են համայնքում:

Սևան համայնքի ավագանու 5-րդ նստաշրջանի հերթական նիստը կկայանա ապրիլի 16-ին:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am