Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Վարազդատ Հարոյանը Կոսովոյին և Չեխիային ուժեղ մրցակիցներ է համարում

Վարազդատ Հարոյանը Կոսովոյին և Չեխիային ուժեղ մրցակիցներ է համարում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը Կոսովոյի և Չեխիայի հավաքականներին ուժեղ մրցակիցներ է համարում:

«Դեռ երկու օր է, ինչ միասին հավաքվել ենք: Քննարկել ենք Խորվաթիայի հետ նախորդ խաղը: Վաղվանից պատրաստվելու ենք Կոսովոյի դեմ խաղին: Երկու մրցակիցներն էլ ուժեղ են: Նույն խաղաոճի ֆուտբոլ են խաղում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հարոյանը: Վերջինիս խոսքով` հավաքական եկած բոլոր ֆուտբոլիստները բարձր տրամադրություն ունեն ընկերական խաղերից առաջ:

Անդրադառնալով Ազգերի լիգայում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի շանսերին` Հարոյանն ընդգծեց. «Վերջին տարիներն մրցաշրջանի սկզբում խոսում ենք շանսերի մասին, սակայն չէի ուզենա հիմա այդ մասին խոսել: Ամեն խաղի պետք է պատրաստվենք, ինչպես վերջինի, ամեն խաղի պետք է պայքարենք երեք միավորի համար»:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մարտի 22-ին Երևանում կընդունի Կոսովոյի հավաքականին, իսկ մարտի 26-ին արտագնա մրցախաղ կունենա Չեխիայի հետ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am