Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Չինաստանի դեսպանի համոզմամբ` հայ-չինական բազմակողմանի համագործակցությունը նպաստում է երկու ժողովուրդների հոգեւոր կապի ամրապնդմանը

Չինաստանի դեսպանի համոզմամբ` հայ-չինական բազմակողմանի 
համագործակցությունը նպաստում է երկու ժողովուրդների հոգեւոր կապի 
ամրապնդմանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Չինաստանի միջև տարբեր ոլորտներում բազմակողմ համագործակցությունը նպաստում է երկու երկրների ժողովուրդների միջև հոգևոր կապի ամրապնդմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մարտի 20-ին ասաց Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնը՝ Հայաստան-Չինաստան բարեկամության միության 36-ամյակին նվիրված միջոցառմանը, որը տեղի ունեցավ Հայաստանի նկարիչների միությունում։

HM2_9028.JPG (508 KB)

«Հայաստանը և Չինաստանը հին քաղաքակրթություններ են, որոնք ունեն դարավոր ու հարուստ պատմություն, և այսօր ես շատ ուրախ եմ գտնվել այստեղ և տեսնել բարեկամության, համագործակցության արդյունքները։ Այս տարի ապրիլի 6-ին մենք նշելու ենք Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-րդ տարեդարձը։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկկողմ հարաբերությունները ունեցել են կայուն և առողջ զարգացում, որոնք հիմնված են եղել հարգանքի և փոխշահավետ համագործակցության վրա։ Երկու կողմերի ջանքերի շնորհիվ վերջին տարիներին Հայաստանը և Չինաստանը խորացրել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտահետազոտական, զբոսաշրջության և այլ ոլորտներում»,-ասաց Ֆան Յոնը՝ շնորհակալություն հայտնելով  Հայաստան-Չինաստան բարեկամության միությանը միջոցառման կազմակերպման և հայ-չինական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար։ 

Նրա խոսքով՝ հիմնադրումից ի վեր միությունը զարգացրել և ամրապնդել է երկու երկրների ավանդական բարեկամության հիմքերը, ինչպես նաև դրական ներդրում ունեցել մշակութային փոխանակման գործում։

Հայաստան-Չինաստան բարեկամության միության նախագահ Կարեն Ավագյանը, ներկայացնելով կառույցի անցած 36-ամյա ուղին, նշեց, որ ոչ պաշտոնական մակարդակով հայ-չինական շփումները սկսվել են մինչև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։

HM2_8998.JPG (369 KB)

«Չինաստանում թևավոր խոսք կա. «Ժամանակը չափազանց թանկ է, որպեսզի այն իզուր ծախսվի»։ Այսպես՝ Հայաստան-Չինաստան բարեկամության միությունը ժամանակն իզուր չի ծախսումմենք մինչ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և դրանից հետո համագործակցում ենք ժողովրդական դիվանագիտության մեթոդներով»,-ասաց Ավագյանը՝ համոզմունք հայտնելով, որ 36-ամյակը ոչ միայն տոնը նշանավորելու օր է, այլ նաև համատեղ գործունեության արդյունքներն ամփոփելու և մտածելու փոխհամագործակցության շարունակականության մասին։

Այնուհետև՝ Ավագյանը միության կրծքանշաններով   պարգևատրեց ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յունին, դեսպանատան մի խումբ աշխատակիցների, ինչպես նաև շնորհակալական նամակներով` հայ-չինական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում ներդրում ունեցած որոշ ակտիվիստների։ 

HM2_8924.JPG (497 KB)

Միջոցառմանը ներկայացվեց Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության հիմնի տեսահոլովակը, հայ-չինական ազգային երգ ու պար, ինչպես նաև բացվեց հայ և չինացի նկարիչների գործերի ցուցահանդես։

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am