Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Բելգիայի փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց հարցերով գրասենյակի պատվիրակությանը

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Բելգիայի 
փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց հարցերով գրասենյակի 
պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Բելգիայի փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի պատվիրակությանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելությունը։

«Ուրախ էինք հյուրընկալել Բելգիայի փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի պատվիրակությանը և կիսվել առաքելության մանդատի և  գործունեության մասին հայացքներով»,- նշվում է գրառման մեջ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am