Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Գանձակում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել

Գանձակում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել

ԳԱՎԱՌ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գանձակ  գյուղում  ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 թվականին  կառուցվել է արտաքին լուսավորության ցանց, մանկական խաղահրապարակ և ավտոտրանսպորտային սպասարկման կանգառ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, սուբվենցիոն 3 ծրագրերի իրականացման համար ներդրվել է 36 միլիոն 738 հազար 971 դրամ, որից 18 միլիոն 753 հազար 886 դրամը ՀՀ կառավարության, 17 միլիոն 985 հազար  դրամը Գավառի համայնքապետարանի մասնաբաժինն է։

Գանձակի արտաքին լուսավորության ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում  է 12 միլիոն 829 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի ապրիլից և ավարտվել նույն տարվա հուլիսին։ Ծրագրի իրականացման արդյունքում արտաքին լուսավորության ցանց է կառուցվել Գանձակի Խանզադյան, Անասնապահների, Մուրացան, Խառատներ, Թամանցիներ փողոցներում՝ շուրջ  3500 մետր երկարությամբ։ Տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 131 լուսատու։ Վերոնշյալ փողոցների բնակիչները արտաքին լուսավորության ցանցից օգտվում են առաջին անգամ։

Գանձակի  մանկական խաղահրապարակի և պուրակի  կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 17 միլիոն 969 հազար 971 դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսից և ավարտվել նույն տարվա դեկտեմբերին։ Խաղահրապարակը և պուրակը կառուցվել են Գանձակի մանկապարտեզի տարածքում։ Ծրագրի իրականացման արդյունքում խաղահրապարակ-պուրակը կահավորվել   է  մանկական խաղարաններով, զրուցարան-տաղավարներով, կառուցվել է լուսավորության ցանց, ցայտաղբյուր։  Ծրագրի շահառու են հանդիսանում Գանձակ գյուղի մանկահասակ բոլոր երեխաները։

Գանձակի ավտոտրանսպորտային սպասարկման կանգառի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 5 միլիոն 940 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիս ամսից և ավարտվել նույն տարվա օգոստոսին։

Ծրագրի իրականացման արդյունքում Գավառի պատմամշակութային հուշարձանների պատկերով ու նկարագրով արտացոլված կանգառ է կառուցվել Գեղարքունիք-Գավառ մարզային նշանակության ավտոճանապարհի Գանձակի հատվածում։

Ծրագրի շահառու են հանդիսանում Գանձակ   գյուղի  բոլոր բնակիչները։

 

Խոսրով Խլղաթյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am