Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Մադինա գյուղում 2023 թվականին սուբվենցիոն երկու ծրագիր է իրականացվել

Մադինա գյուղում 2023 թվականին սուբվենցիոն երկու ծրագիր է իրականացվել

ԳԱՎԱՌ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մադինա գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել է գերեզմանոց տանող ճանապարհը, կառուցվել ոռոգման ջրատարի ներքին ցանց։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Մադինայի գերեզմանոց տանող ճանապարհի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 12 մլն 962 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրի իրականացման արդյունքում  գերեզմանոց տանող ճանապարհի երթևեկելի մասն ասֆալտապատվել է  199 մ երկարությամբ և 693 քմ մակերեսով։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի սեպտեմբերին և ավարտվել հոկտեմբերին։ Աշխատանքներն իրականացրել է «ՎՄՎ ՔՈՄՓՆԻ» ընկերությունը։

Մադինայի ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 66 մլն 695 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում ոռոգման ջրատարի ներքին ցանց է կառուցվել  Մադինա գյուղի 1-ին և 10-րդ փողոցներում։ Ոռոգման առուները միաժամանակ ծառայում  են որպես ջրահեռացման համակարգեր։ Ծրագրի իրականացման շնորհիվ 120 տնտեսության ոռոգման ջուրը կմատակարարվի անկորուստ ու ժամանակին, իսկ ոռոգելի հողատեսքերն այս տարվանից ավելացել են շուրջ 43 հեկտարով։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսի կեսերից և ավարտվել նոյեմբերին։

Շինարարությունն իրականացրել է  «ԱԳ շին» ՍՊԸ-ն։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am