Մարզպետարանների ներկայացուցիչների հետ քննարկվել են էլեկտրոնային դեղատոմսի հետ կապված խնդիրները
18:50, 29 Մարտ 2024
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հանդիպել է մարզպետարանների առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի, պոլիկլինիկաների, ինչպես նաև` գյուղական ամբուլատորիաների տնօրենների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առողջապահության նախարարությունից, քննարկվել են էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը, ծագող խնդիրները, առաջ քաշվել դրանց օպերատիվ լուծում տալու ուղիները:
Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև իմունականխարգելման ամբողջ տեղեկատվությունը թվային դարձնելու ընթացակարգը` նպատակ ունենալով քայլ առ քայլ հասնելու առողջապահական համակարգի ամբողջական թվայնացման:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում